CHOCOlab at the LOFT
Գիտե՞ք, որ Հայաստանում կա շոկոլադե լաբորատորիա, որտեղ «փորձարկումներ» կատարելով շոկոլադի հետ՝ կարող եք դրանց հաղորդել նախընտրելի ձևն ու համը: Այո, CHOCOlab-ի թիմն ստեղծել է այդ հրաշալի հնարավորությունը, մենք էլ սիրով համագործակցում ենք նրանց հետ արդեն երկրորդ անգամ։
Եվ այսպես, Հոկտեմբերի 29-ին՝ ժամը 19:00-ին, #LoftYerevan-ում տեղի կունենա վարպետության դաս, որի մասնակիցները կպատրաստեն զանազան շոկոլադե քաղցրավենիքներ՝ սեփական ձեռքերով։
#CHOCOlab-ի մասնագետները նրանց կսովորեցնեն շոկոլադի հետ աշխատելու բոլոր նյուանսները՝ սկսած շոկոլադի բաղադրատոմսից մինչեւ յուրահատուկ ձեւավորում։ Իսկ ահա պատրաստած շոկոլադները մասնակիցները կտանեն իրենց հետ։
Մանսկացության արժեքը մեկ անձի համար՝ 4000 դրամ