ՖԻԼՄ «Ընտանեկան ալբոմ» Հովհաննես Իշխանյան
Բյուրակն Անդրեասյանը 80 տարի ապրում է իր ծնողների գնդակահարության հիշողություններով: Նա 10 տարեկան էր, երբ ստալինյան բռնաճնշումների ժամանակ մորը ձերբակալեցին իր աչքի առաջ, իսկ դրանից 10 տարի առաջ արդեն գնդակահարել էին հորը: Նրա ամուսնու՝ Ռաֆայել Իշխանյանի հայրը նույնպես սպանվել էր բռնաճնշումների հետևանքով: Նրանց թոռը` Հովհաննեսը, Թբիլիսիում հայտնաբերում է իր մեծ պապերի արխիվներն ու Բյուրակնի հետ շրջում՝ բացահայտելու իր նախնիների պատմությունը:
Ֆիլմի դիտմանը կհաջորդի քննարկում հեղինակի ու իրավապաշտպան Ավետիք Իշխանյանի հետ
Տևողությունը - 35րոպե
Ֆիլմի հեղինակ - Հովհաննես Իշխանյան
Հեղինակի մասին
Հովհաննես Իշխանյանը լրագրող է: Ծնվել է Երևանում: Հայտնի լեզվաբան, գրականագետ Ռաֆայել Իշխանյանի և Բյուրակն Չերազի թոռն է, հաjտնի սկաուտապետ և զորավար Անդրանիկի զինվոր Վահան Չերազի ծոռը:
Հովհաննես Իշխանյանի «Ընտանեկան ալբոմ» ֆիլմը իր արմատների, անցյալի և ներկայի մասին է:
