ՙՙԱզգային Տարազ՚՚ ցուցադրման մրցույթ-փառատոն
Նոյեմբերի 9-ին ''ԱԶԳԱՅԻՆ ՏԱՐԱԶ'' ցուցադրման մրցույթ-փառատոն
Հարգելի ընկերներ, բարեկամներ և հայրենակիցներ` ''ԱԶԳԱՅԻՆ ՏԱՐԱԶ'' ցուցադրման մրցույթ-փառատոնի կազմակերպչական խումբը սիրով տեղեկացնում է բոլորին այն մասին, որ սույն թվականի նոյեմբերի 9-ին, ժամը` 18:00-ին ԲՈՀԵՄ թատրոնում տեղի կունենա ԱԶԳԱՅԻՆ ՏԱՐԱԶ ցուցադրման մրցույթ-փառատոնը` որի ընթացքում ականատես կլինենք Հայ ազգային տարազների էթնիկ ու նորաոճ անհատական և դիզայներական ցուցադրությանը, փառատոնի ընթացքում կլինեն նաև տաղանդաշատ մասնակիցների կողմից ազգային երաժշտական կատարումներ, կենդանի հնչողությամբ ազգային և ժողովրդավարական երգեր, ազգային երաժշտական գործիքավորումների կատարումներ, պար և ասմունք...
Նոյեմբերի 9-ին, ժամը` 18:00-ին սիրով և հարգանքով սպասում ենք Ձեզ ''ԱԶԳԱՅԻՆ ՏԱՐԱԶ'' ցուցադրման մրցույթ-փառատոնին:
Մանրամասների համար կարող եք դիմել մեր Ֆեյսբուքյան (Ազգային Տարազ Ցուցադրման Մրցույթ-Փառատոն)
Հարգանքներով` ''ԱԶԳԱՅԻՆ ՏԱՐԱԶ'' ցուցադրման մրցույթ-փառատոնի կազմակերպչական խումբ։
