Other
Good Morning Yoga Անահիտ Ագաթի հետ
ԷՕՆը և ՊանտոԼաբը համատեղ սկսում են Good Morning Yoga դասերը, ինչը լավ առիթ է վաղ առավոտյան արթնանալու և օրը սկսելու բարի ու ակտիվ լիցքերով:
Դասերը կանցկացնի պերֆորմանս արտիստ, Պանտոլաբի ուսուցիչ և Միջազգային Յոգա Ալիանսի, Հայաստանի Յոգայի ֆեդերացիայի կողմից որակավորում ստացած յոգայի ուսուցիչ Անահիտ Ագաթը:
Հանդիպում ենք երեքշաբթի և ուրբաթ օրերին, առավոտյան 8:20: Դասի տևողությունը 1ժ 20ր: Մեկ դասի արժեքը՝ 2000 դրամ:
Մեկ ամսվա աբոնեմենտը (9 դաս)՝ 16000 դրամ: Էօնի ոճով արժեքի մեջ ներառված է թեյ, սուրճ, թխվածքաբլիթ, դասի ավարտից հետո, իհարկե :Ճ
Խումբը նախատեսված է 7 հոգու համար, այնպես որ շտապեք գրանցվել և դառնալ մեր խենթ թիմակիցը:
