Coffee and Cigarettes․ դիտում-քննարկում
Տաք ու դառը սուրճիցդ մի կում ես անում, վառում ծխախոտդ, իսկ սենյակում նվագում է Թոմ Ուեյթսը։ Զգացի՞ր սուրճի ու ծխախոտի լիցքաթափող մթնոլորտը։ Դե ուրեմն, Նոյեմբերի 16-ին՝ ժամը 20։00-ին, անպայման արի #LoftYerevan՝ այդ տրամադրությամբ վարակվելու համար։
Միայն թե, առանց ծխախոտի, քանի որ #LOFT-ում ծխել չի կարելի հերիք չէ, մի բան էլ Նոյեմբերի 16-ը ծխախոտի դեմ պայքարի միջազգային օրն է։
Պայքարով լի այս օրվա կողքով մեր #Դիտանկյուն կինոակումբն, իհարկե, չէր կարող անտարբեր անցնել ու չհրավիրել ձեզ Ջիմ Ջարմուշի «Սուրճ և ծխախոտներ» ("Coffee and Cigarettes") ֆիլմի դիտում-քննարկմանը։ Այո, ծխախոտներ թող լինեն միայն ու միայն ֆիլմերում։ ։)
Քննարկումը, ինչպես միշտ վարելու է մեր աննման-կինոման Կարենը՝ #Դիտանկյուն ակումբի համակարգող, կինոքննադատ, ռադիոհաղորդավար։
✔ Ֆիլմը դիտելու ենք ռուսերենով։