Գևորգ Գրիգորյան Ջոտտո/ Gevorg Grigorian Giotto
Գաֆէսճեան արվեստի կենտրոնը հայտարարում է «Գևորգ Գրիգորյան ՋՈՏՏՈ» ցուցադրության բացումը՝ նվիրված արվեստագետի ծննդյան 120-ամյակին Կենտրոնի «Արծիվ» սրահում: Սա Կենտրոնի՝ «Միջթանգարանային համագործակցություն» ծրագրի շրջանակներում թվով 6-րդ ցուցադրությունն է: Այն հնարավոր դարձավ Հայաստանի ազգային պատկերասրահի (ՀԱՊ) հետ համագործակցությամբ՝ ընդգրկելով աշխատանքների ընտրանի պատկերասրահի, ինչպես նաև ՀԱՊ-ի մասնաճյուղ Գևորգ Գրիգորյանի (Ջոտտո) արվեստանոց-թանգարանի ֆոնդերից:
Արվեստագետի ծննդյան 120-ամյակին նվիրված այս հետահայաց ցուցադրությունը հանրության ուշադրությանն է ներկայացնում 62 գեղանկար և գրաֆիկական աշխատանք, որոնցից շատերը նախկինում չեն ցուցադրվել:
Արվեստի պատմության էջերում իր կայուն դիրքը զբաղեցրած, արդեն որոշակի առումով դասական դարձած արվեստագետին անդրադառնալը հղի է մի շարք մարտահրավերներով, և առաջին հերթին չկրկնվելու խնդիրն է: Այնուամենայնիվ, մշտապես հնարավոր է բացահայտել նոր հորիզոններ, իսկ Ջոտտոյի պարագայում այդ հորիզոնները կապված են չցուցադրված կամ քիչ հայտնի ստեղծագործությունների, առաջին հերթին՝ գրաֆիկական աշխատանքների հետ, որոնք տարբերվում են թե՛ գունային գամմայի ավելի լայն սպեկտրով, թե՛ կոմպոզիցիայի դինամիկայով, թե՛ թեմաներով:
Գուցե գրաֆիկական և գեղանկարչական աշխատանքների միջև եղած տարբերության մեջ է թաքնված Ջոտտոյի իրական «ես»-ը: «Գևորգ Գրիգորյան ՋՈՏՏՈ» ցուցադրությունը միտված է գտնելու այս հարցի պատասխանը:
Հանրության համար ցուցադրությունը գործելու է 2017թ. նոյեմբերի 25-ից մինչև 2018 թվականի փետրվարի 25-ը: Ցուցադրության մուտքն անվճար է:
The Cafesjian Center for the Arts announces the opening of the exhibition, Gevorg Grigorian GIOTTO, dedicated to the 120th birthday anniversary of the artist. This is the sixth exhibition in the Center’s Inter-Museum Cooperation program. The exhibition is presented in partnership with the National Gallery of Armenia (NGA) and includes a selection of works from the collection of NGA, as well as its branch Gevorg Grigorian (Giotto) Studio-Museum.
This retrospective exhibition, dedicated to the 120th birthday anniversary of the artist, presents 62 paintings and graphic works, most of which have not been exhibited before.
In the case of an artist who has become a classic in a certain sense and enjoys a stable position in art history, a number of challenges—above all the issue of avoiding repetition—arise. However, it is always possible to disclose new horizons, and in the case of Giotto, those horizons are associated with never exhibited or less known works; first of all, graphic works. The latter differ both by their wider chromatic spectrum and the dynamics of composition.
Perhaps Giotto’s real “self” is hidden in the difference between his graphic and painting works. The exhibition, Gevorg Grigorian GIOTTO is aimed at finding the answer to this question.
The public dates for the exhibition are November 25, 2017 to February 25, 2018. The admission will be free of charge.