Հայերի ծառայությունը Լեհաստանի Հանրապետությանը. Գրյունվալդից մինչև Մոնտե Կասինո
Դեկտեմբերի 8-ին՝ ժամը 17:00-ին, «Նարեկացի» արվեստի միությունում տեղի կունենա «Հայերի ծառայությունը Լեհաստանի Հանրապետությանը. Գրյունվալդից մինչև Մոնտե Կասինո» խորագիրը կրող ցուցահանդեսը:
Լեհաստանում հայկական համայնքի ձևավորման 650-ամյակի ձևավորման, ինչպես նաև Լեհաստանի Հանրապետության զինված ուժերի օրվա առթիվ ՀՀ-ում Լեհաստանի դեսպանությունը միացել է «Հայերի ծառայությունը Լեհաստանի Հանրապետությանը. Գրյունվալդից մինչև Մոնտե Կասինո» խորագիրը կրող ցուցահանդեսի կազմակերպման գործին, որի նախաձեռնողն է Երևանում Լեհաստանի դեսպանության ռազմական կցորդը:
Ծրագիրը ծնունդ է առել Լեհաստանում հայկական հիմնադրամի հետ համագործակցության շնորհիվ:
Ցուցահանդեսի բացմանը ներկա է լինելու հայկական հիմնադրամի հիմնադիր-նախագահ Մաչեյ Բոհոշևիչը և փոխնախագահ Մարտա Աքսենտովիչ-Բոհոշևիչը, ինչպես նաև դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչները, ՀՀ պաշտպանության, մշակույթի և այլ նախարարությունների ներկայացուցիչները, ՀՀ-ում լեհական համայնքի անդամները:
Մուտքն ազատ է:
Free delivery. Pay on delivery.
For support please call +374 60 276 000
Վայ, Գրիգ Գրիգ 2 (Ստանիսլավ...
Russian drama theatre named after K. Stanislavsky
Տոմսերի արժեքը՝ 2000-6000 դրամ։