Revolution Night
Շաբաթ երեկոյան լվացք փռելու վտանգ կա՝ մանավանդ, որ ձյուն գալու հավանականությունը մեծ է։ Մենք կեսօրից գլինտվեյնն ենք դնում գազօջախին, Vida de Cuba-ի տղերքն իրենց տեխնիկական հարցերն են լուծում, մատակարարները գինիներն են բերում, լուսավորությունը դառնում է տրամադրություն, ու երեկոյան ուղիղ 20։00-ին դդումները վերափոխվում են հարմարավետ աթոռների, մատուցողն ու բարիստան՝ երաժիշտների․․․
Տարածությունը փոխվում է, քանի տեղի ունեցող իրադարձության անունը «Հեղափոխության գիշեր» է։ Առաջին հեղափոխությունը՝ սիրով։ Ինչպես բոլոր հեղափոխությունները, այս մեկն էլ ունի առաջնային հատկանիշ՝ ամեն բան տեղի է ունենում անսպասելի։
Եվ ուրեմն շաբաթ երեկոն, որ առջեւում երկար գիշեր ունի, «Պատառ»-ն ու «Լոֆթ»-ը մի ընդհանուր տարածության մեջ Ձեզ «տաքացնելու» մեխանիզմները մշակել են․
Մուտքը՝ 2000 AMD (տաք գլինտվեյնը միանգամից ձեռքիդ)
Ելքը, ինչպես հեղափոխության դեպքում, անսպասելի ;)
Երեկոյի հատուկ հյուր՝ Vida de Cuba
Մնացած հատուկ հյուրերը սուսփուս կանեն իրենց միջամտությունը։
* There is a danger of drying washed clothes outside on Saturday night, especially when it's snowy. From midday, we put the Glintwine on the gas stone, the guys of Vida de Cuba solve their technical issues, the suppliers bring wines, the lighting becomes moody, and at 20:00 the pumpkins are transformed into comfortable chairs, waiters and barista into musicians.
The space changes as the event's name is "Revolution Night". The first revolution with love. Like all revolutions, this one has a primary attribute: everything happens unexpectedly.
So Saturday evening, which has a long night ahead, Patar and Loft have worked out a mechanism to "heal" you in a common space.
Entrance: 2000 AMD (Hot Glintwine at your fingertips)
Exit: like revolution, unexpectedly