Ցուցահանդես ՆԱՄ-ում | Exhibition at NAI
Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 18:30-ին, «Նարեկացի» արվեստի միությունում տեղի կունենա «Լապտերներ» նախագծի` «Սերունդների երկխոսություն» խորագիրը կրող ցուցահանդեսը։
«Լապտերներ» նախագծի մասնակիցները մեկ տարի շարունակ գտնվել են կապի մեջ այն նկարիչների հետ, ովքեր ոգեշնչել են նրանց ու կիսվել իրենց հմտություններով, և ահա այսօր նրանք միասին հանդես կգան ցուցահանդեսով՝ ներկայացնելով երկխոսության արդյունքում ստեղծված իրենց աշխատանքները վարպետների կտավների կողքին:
Մասնակից նկարիչներն են Միքայել Հովհաննիսյանը, Մուշեղ Գրիգորյանը, Կարեն Մովսիսյանը, Արարատ Մինասյանը:
«Լապտերներ» նախագիծը ներկայացնում է 5-15 տարեկան տաղանդավոր մանուկների Երևանից և մարզերից, որոնք իրենց առաջին քայլերն են անում երաժշտության և կերպարվեստի ոլորտներում։
Բաց մի՛ թողեք մեր «Լապտերներ»-ի արվեստի լույսի ականատեսը լինելու հնարավորությունը:
Մուտքն ազատ է:
On December 18th, at 6:30 pm, Naregatsi Art Institute will host an exhibition entitled "Generations Dialogue" of the Beacons Project
The participants of the Beacons Project have been in touch with those artists for a year, who have inspired them and shared their skills, and today they come together with an exhibition, presenting their works created as a result of dialogue along with the masters’ paintings.
The participating artists are Michael Hovhannisyan, Mushegh Grigoryan, Karen Movsisyan and Ararat Minasyan.
The Beacons Project presents 5-15 year old talented children from Yerevan and the regions who make their first steps in music and fine arts.
Do not miss the opportunity to be the witness of the light of our Beacons Project.
Admission is FREE