Վասիլի Գևորգյան «Եվրոպական թատրոնի պատմության ակնարկներ»
Սիրով հրավիրում ենք Վասիլի Գևորգյանի «Եվրոպական թատրոնի պատմության ակնարկներ(ակունքներից մինչև 17-րդ դար)» գրքի շնորհանդեսին։Գրքում ներկայացվում է եվրոպական թատրոնի համառոտ պատմությունը ՝սկսած հին հունական,հռոմեական ժամանակներից մինչև 17-րդ դարի թատերական զարգացման շրջափուլերը։Հասարակական-քաղաքական իրադրությամբ պատճառաբանված՝բացահայտվում են եվրոպական տարբեր երկրներում գեղարվեստական առանձնահատկություններն ու ընդհանրությունները ամբողջական պատմական ընթացքի մեջ։ Վասիլի Գևորգյանը՝արվեստագիտության թեկնածու,դոցենտ,ռեժիսոր,պաշտպանել է ատենախոսություն «Պայմանական լեզվի որոնումները հայ նորագույն թատրոնում(1920-ական թթ.) » :2002 -ից ԵԹԿՊԻ-ի թատրոնի պատմության և տեսության ամբիոնում դասավանդում է «Արտասահմանյան թատրոնի պատմություն »առարկաները։Հրատարակել է տասից ավելի գիտական հոդվածներ ,որոնցից են`«Փորձարարական շրջանը հայ թատրոնում» -«Գարուն» (գրական-գեղարվեստական, հասարակական-քաղաքական ամսագիր), «Հայ բեմանկարիչները գերպայմանական թատրոնում»
- «Գարուն» (գրական-գեղարվեստական, հասարակական-քաղաքական ամսագիր),«Սիմվոլիզմի ակնարկները Շանթի «Հին աստվածներ»-ում» ,«Ռեժիսուրայի պատմություն» առարկան ԵԹԿՊԻ-ում» - «Հանդես» (գիտական հոդվածների ժողովածու),«Առարկայական թատերախոսություն` առարկայի քերականական և հոգեբանական մեկնություն» -«Ժուրնալիստիկա» (տեսության և պատմության հարցեր):
Հանդիպում ենք դեկտեմբերի 27 -ին ժամը 16։00-ին ՝«Նարեկացի Արվեստի Միություն Naregatsi Art Institute» -ում:
Շնորհանդեսի ջազային տրամադրությունը կապահովի «Պարունակյան» ջազ -բենդը: