Armenian School on Internet Governance
«Ինտերնետ Հանրություն» հասարակական կազմակերպությունը «Միացյալ Հայ Կամավորների Լիգա»֊ի հետ համատեղ Հայաստանի Ամերիկյան Համալսարանում հայտարարում է Ինտերնետ կառավարման հայկական դպրոցի 2-րդ հոսքի մեկնարկը, որի տևողությունը հինգ ամիս է։
Ողջ դասընթացը բաժանված է վեց բաժինների՝ ներածություն, տեխնիկական, իրավական, անվտանգություն, տնտեսական և սոցիալ-մշակութային, որոնց շրջանակներում կներկայացվի, թե ինչ է ինտերնետը, ինչպես է այն աշխատում, ինչ է դոմենային անունների համակարգը, IP հասցեները, ինչ ամպային լուծումներ են տարածված, ինչպիսի կիբերհանցագործություններ են տեղի ունենում և ինչպես են պայքարում անվտանության մարմինները։ Կներկայացվեն նաև դասախոսություններ կիբերանվտանգության, սպամի և կոդավորման մասին, մարդու իրավունքները առցանց և դրանց պաշտպանության մասին, բիթքոին, բլոքչեյն տեխնոլոգիաների, արհեստական բանականության և այլ հետաքրքիր թեմաների մասին։
Թեմատիկ դասընթացներն անցկացվելու են տարբեր ձևաչափերով․ հարց ու պատասխան, բանավեճեր, վեբինարներ, ազատ քննարկումներ և այլն, որոնց ընթացքում հնարավոր կլինի կիրառել ստացված գիտելիքները։
Դասընթացը նախատեսվում է սկսել 2018թ․հունվարի երկրորդ կեսից՝ շաբաթական մեկ անգամ, երեք ժամով։
Յուրաքանչյուր ամսվա վերջում պահանջվում է ներկայացնել հոդվածներ համապատասխան թեմաների շուրջ, իսկ արդեն ողջ դասընթացի վերջում ակտիվ մասնակցություն ցուցաբերած ուսանողները հնարավորություն կունենան ստանալու համապատասխան հավաստագիր։
Դպրոցի աշխատանքային լեզուն հայերենն է, թեև որոշ նյութեր և շնորհանդեսներ կարող են լինել անգլերեն լեզվով:
Դասընթացը կազմակերպվում է անվճար հիմունքներով, սակայն տեղերը սահմանափակ են, ուստի՝ ընդունելությունը մրցութային է։
Հայտերի ընդունման վերջնաժամկետն է ս.թ. դեկտեմբերի 30-ը: Բոլոր ընտրված մասնակիցները կտեղեկացվեն լրացուցիչ:
Internet Society NGO announces the launch of the second edition of the Armenian School on Internet Governance. The school will take place in the coordination with the "United Armenian Volunteers League".
The five-month course will take place at the American University of Armenia.
The whole course is divided into six sections: Introduction, Technical, Legal, Security, Economic and Socio-Cultural, within the framework of which it will be introduced what the Internet is and how it works, what the Domain Names System (DNS) and IP addresses are, what Cloud Technologies people trust to, what kind of cybercrime is happening and how the security authorities fight against it. Discussions will also cover topics on Cybersecurity, Spam and Coding, Human Rights Online and their Protection, Bitcoin, Blockchain Technologies, Artificial Intelligence, as well as many other Internet governance related topics.
Thematic discussions will be held in different formats: Q&As, debates, webinars, open discussions, etc. where the students will have an opportunity to use the practical information they learn.
The course is proposed to start in the second half of January 2018, once a week for 3 hours.
At the end of each month, it is required to submit essays on relevant topics. At the end of the entire course, all active students will be awarded with Certificates.
The working language will be Armenian, though some materials and presentations may be available in English.
The whole course is free, but the places are limited and the enrollment is competitive.
The deadline to submit applications is 30 December, 2017. Selected participants will be informed additionally