Other
Աճպարարական ներկայացում ՆԱՄ-ում | Magic show in NAI
Հունվարի 12-ին՝ ժամը 19:00-ին, «Նարեկացի» արվեստի միությունում տեղի կունենա աճպարարական ներկայացում, որը կկրի «Հայ մեջիք շոու» խորագիրը:
Ծրագրում կլինի համաշխարհային ճանաչում ստացած աճպարարների հնարքների նորովի ներկայացում Հայ աճպարարների միության անդամների կատարմամբ։
Ներկաներն ականատես կլինեն աներևակայելի հնարքների, որի անմիջական մասնակիցը կլինեն։
Մասնակիցներ` Արևիկ Հարությունյան, Հ.Ա.Մ. ներկայացուցիչ աճպարարներ՝ Վարդան Ամիրյան, Հայկ Միքայելյան, Հայկ Ջանոյան, Արամ Ղարիբյան, Աշոտ Հակոբյան, Միսակ Խանդանյան, Արմեն Մխոյան, Նահապետ Արշակյան, Եվա Ամիրյան:
Մուտքն ազատ է: