Բրիտանական ֆիլմերի 12-րդ փառատոն. Մետրո Մանիլա
Սինեմա Սթար կինոթատրոնը սիրով հրավիրում է կինոյի բոլոր սիրահարներին դիտելու Բրիտանական Փառատոնի ֆիլմերը փետրվարի 28-ին:
Օսկար Ռամիրեսն իր ընտանիքի հետ միասին, ավելի բարեկեցիկ կյանքի փնտրտուքով, որոշում են տեղափոխվել Հյուսիսային Ֆիլիպինների լեռնային շրջանների աղքատությամբ հայտնի բրնձի դաշտերից և ճանապարհորդում են դեպի Մետրո Մանիլա մեգաքաղաքը: Մեծ քաղաք ժամանելուն պես, շատ չանցած, նրանք «ընկնում են քաղաքի բնակիչների ձեռքը», ում մանիպուլացիոն վարքը քաղաքում գոյապահպանման ամենօրյա մասն է կազմում: Օսկարն աշխատանքի է անցնում զրահապատ բեռնատարների կազմակերպությունում որպես վարորդ և ընկերանում է իր ավագ գործընկեր Օնգի հետ: Շուտով ակնհայտ է դառնում, որ Օնգը երկար ժամանակ է սպասել այնպիսի մի մարդու ժամանմանը, ինչպիսին Օսկարն է։ Օնգի կողմից բարության մի քանի պարզ դրսևորումները Օսկարի մոտ պարտքի զգացողություն են առաջացնում, որը վերածվում է շանտաժի, քանի որ Օնգը ստիպում է Օսկարին օգնել իրեն թալանելու այն կազմակերպությունը, որում իրենք երկուսն աշխատում են:
