Սիրո ուժն է անհաղթ
Սիրով հրավիրում ենք Ձեզ ոսկերիչ-դիզայներ Վադիմ Դանիելյանի հեղինակային DANIELIAN JEWELLERY ապրանքանիշի կողմից կազմակերպված «ՍԻՐՈ ՈՒԺՆ Է ԱՆՀԱՂԹ» խորագրով փակ շնորհանդես-վաճառքին, որը նվիրված է սիրահարների տոնին:
Շնորհանդեսին ներկայացված կլինեն հեղինակի HERITAGE հավաքածուի զարդերը, ինչպես նաև տոնի առթիվ հատուկ պատրաստված խորհրդանշական զարդը:
Հաճելի շփումներով և ծանոթություններով լի երեկոն ավելի կջերմանա հյուրասիրությամբ ու գինու համտեսով:
Շնորհանդեսը տեղի կունենա Ռեպուբլիկա հյուրանոցի «Անուշ» ռեստորանում (հասցե՝ Ամիրյան փողոց 7/1), հունվարի 24-ին ժամը 19:00-ին:
Հարգանքով,
DANIELIAN JEWELLERY