Ֆիլմի ցուցադրություն ՆԱՄ-ում
Փետրվարի 7-ին՝ ժամը 20:00-ին, «Նարեկացի» արվեստի միությունում տեղի կունենա «Ուսումնասիրելով ցեղասպանության թեմայով վավերագրականները» խորագիրը կրող հատուկ նախագծի մեկնարկը:
Նախագծի նպատակն է վավերագրական կինոնկարների միջոցով հանրության ուշադրությունը սևեռել Հայերի ցեղասպանության հարցում փաստերի ուսումնասիրության անհրաժեշտությանը:
Մեկնարկային օրը՝ որպես հարգանքի տուրք անվանի հայ ռեժիսոր Մայքլ Հակոբյանի հիշատակին, ով իր կյանքի մեծ մասը նվիրել է Հայերի ցեղասպանության ուսումնասիրությանն ու լուսաբանմանը՝ չխնայելով իր ժամանակը, ֆինանսներն ու առհասարակ ոչինչ, կցուցադրվեն նրա ֆիլմերից երեքը՝ «Որտե՞ղ է իմ ժողովուրդը» (“Where Are My People?” (1965)), «Մոռացված ցեղասպանությունը» (“The Forgotten Genocide” (1975)) և «Հայերի ցեղասպանությունը» (“The Armenian Genocide” (1991)):
Ֆիլմերը կլինեն անգլերեն:
Տեղի կունենա նաև հետդիտումային քննարկում:
Նախագծի հեղինակ` Գոռ Եդիգարյան
Մուտքն ազատ է:
~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~
On February 7th, at 8:00 pm, Naregatsi Art Institute will host the launch of a special project entitled “Studying Documentaries on the Genocide”.
The project aims to draw public attention to the need of the study of the facts concerning the Armenian Genocide through documentary films.
On the first day, as a tribute to the memory of renowned Armenian filmmaker Michael Hakobyan, who devoted most of his life to the study and coverage of the Armenian Genocide, not sparing his time, money and anything at all, three of his films will be screened:
"Where Are My People?"(1965), "The Forgotten Genocide" (1975) and "The Armenian Genocide" (1991).
The films will be in English. A discussion will follow the screening.
The author of the project: Gor Yedigaryan.
Admission is FREE
