Առիթմիա. դիտում-քննարկում
Հերթական բոմբ ֆիլմը #LOFT-ի #Դիտանկյուն կինոակումբից. դիտելու ենք Բորիս Խլեբնիկովի «Առիթմիա» ֆիլմը, որը նկարահանված լինելով 2017-ին, հասցրել է մասնակցել Ռուսաստանի «Կինոտավր» 28-րդ բաց կինոփառատոնի գլխավոր մրցանակային ծրագրին եւ արժանանալ #ԳրանՊրի մրցանակի։ Ֆիլմը, ի դեպ, ներկայացվել է նաեւ #ՈսկեԾիրան կինոփառատոնի արտամրցութային ծրագրեր բաժնում։
Մեր կինոակումբի թիմի կարծիքով՝ Զվյագինցեւի #Нелюбовь-ից հետո սա, թերեւս, ֆիլմի ցուցադրման ամենաատրամաբանական ընտրությունն է։
ՖԻԼՄԻ ՍՅՈւԺԵՆ՝
Օլեգը երիտասարդ տաղանդավոր բժիշկ է: Նրա կինը՝ Կատյան, աշխատում է հիվանդանոցի շտապ օգնության բաժնում: Նա սիրում է Օլեգին, սակայն հոգնել է հիվանդների հանդեպ ամուսնու հոգատարությունից: Կատյան ցանկանում է ամուսնալուծվել: Օլեգի նոր ղեկավարը սառնասիրտ անձնավորություն է և առաջնորդվում է խիստ կանոններով: Օլեգը չի կարող չմտածել իր հիվանդների մասին. նա պետք է կյանքեր փրկի: Այս վերաբերմունքի համար նա նոր խնդիրներ է ունենում իր ղեկավարի հետ: Աշխատանքային ճգնաժամը համընկնում է անձնական կյանքի ճգնաժամի հետ:
Քննարկումը վարելու է «Դիտանկյուն» ակումբի համակարգող, կինոքննադատ, ռադիոհաղորդավար Կարեն Ավետիսյանը։
Մուտքը՝ #LoftYerevan-ի երկժամյա տարիֆով. 1300 դրամ՝ ներառյալ թեյի, սուրճի, քաղցրավենիքի հյուրասիրությունը
