Մարիա Սահակյանի հիշատակին նվիրված ցուցադրություն
ՓԵՏՐՎԱՐԻ 7-ի կինոցուցադրությունը ՀՀ կինեմատոգրաֆիստների միության Կինոյի տան փոքր դահլիճում ՆՎԻՐՎԱԾ Է ՏԱՂԱՆԴԱՎՈՐ ԿԻՆՈՌԵԺԻՍՈՐ ՄԱՐԻԱ ՍԱՀԱԿՅԱՆԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ:
ԺԱՄԸ 19:00-ին ցուցադրվելու է Մարիայի ԱՅԴ ԵՍ ՉԵՄ…ֆիլմը:
(I'M GOING TO CHANGE MY NAME)
2013/ Հայաստան, Ռուսատան,Դանիա / 103ր.
Գլխավոր դերերում՝ Արինա Ադյյու, Եվգենի Ցիգանով, Մարիա Ատլաս, Գեորգ ֆոն Բաումգարթեն, Լուիզա Ներսիսյան:
Ֆիլմը կցուցադրվի ռուսերենով և անգլերեն ենթագրերով:
Հայոց շարականի` հետզհետե իմաստին մոտեցնող 9-մասանոց տաղի սկզբունքով ֆիլմը շարունակում է զարգացնել Մարիա Սահակյանի առաջին լիամետրաժ աշխատանքի` «Փարոսի» բանաստեղծական մտահղացումը:
Պատումի կենտրոնում 14-ամյա աղջկա` Եվրիդիկեի աշխարհն է. նա ապրում է հասունացման տարիքի առաջին հուզավառ զգացմունքները:
Ֆիլմը տպավորիչ և գեղարվեստական գույներով ներկայացնում է այդ անձնական աշխարհը, որը պտտվում է ինտերնետային չաթի սենյակների և բջջային հեռախոսի տեսապատկերների շուրջը:
Կինոնկարի յուրօրինակությունը պատկերների և պոեզիայի երազային աշխարհն է (օգտագործված են Ռիլկեի բանաստեղծությունները Օրփեոսի և Եվրիդիկեի մասին, հենց Սահակյանի ստեղծագործությունները), որտեղ հայկական բնապատկերը ևս իր դերն ունի: Վերադառնում է մոր նախկին սիրեկանը` տեղիք տալով չնախատեսված հետևանքների և զուգահեռների:
Սահակյանի խոսքերով` ֆիլմը, կոչված է արտացոլելու սիրո տարբեր չափումները:
Համադրող՝ Սուսաննա Հարությունյան
Մուտքն անվճար է:
Ծրագիրն իրականացվում է ՀՀ կինեմատոգրաֆիստների միության կինոգետների և կինոլրագրողների գիլդիայի գործառույթներ իրականացնող ՀՀ կինոգետների և կինոլրագրողների միջազգային ասոցիացիայի կողմից:
