«Հիսուսի կատուն» գրքի քննարկումը Գրիգի հետ
Փետրվարի 18-ին, ժամը՝ 18։00-ին, Էօնի գրքի շաբաթի շրջանակներում, Էօնը և ejanshan.am-ը հրավիրում են ձեզ մասնակցելու Գրիգի «Հիսուսի կատուն» գրքի քննարկմանը։
«Հիսուսի կատուն» գրքում մեկտեղված պատմվածքները երևան են բերում մի կողմից` գրողական ինքնատիպ ոճ, մյուս կողմից` աշխարհին ու մարդկանց նայելու յուրօրինակ դիտակետ։ Դրանց համադրությամբ` Գրիգի ստեղծագործական տարածության մեջ գոյավորվում են կերպարներ, որոնք օգնում են բացահայտել կյանքի ևս մեկ անտեսանելի կողմ։
Սիրով սպասում ենք բոլորիդ։
Մուտքը՝ 1000 դրամ (ներառյալ թեյ, սուրճ, քաղցրավենիք և մրգեր)