Exhibitions
Խեր, Շառ, Աստվածուհի
NarNur նախագծի առաջին ցուցադրությունը՝ "Խեր, Շառ Աստվածուհի":
NarNur-ը կոլլաժային արտ-նախագիծ է, որի հեղինակն է չարտիստ, ուրբան բայղուշ Նարինե Վարդանյանը:
Նարինեն աշխատում է մոնոխրոմ, սև-սպիտակ թղթե կոլլաժների վրա, որոնք հետագայում վերարտադրում է` այլ նյութերից այլ չափսերով: Նրա կոլլաժները հեշտ է հիշել ու հասկանալ, քանի որ դրանք բոլորը այն խնդիրների մասին են, որոնք վերաբերում են ամեն մեկիս, մեր կոնտեքստին, մեր անցյալին, մեր 90-ականներին: Չկա զտված արվեստային մոտեցում, կա "սպիտակ նիվայական" էսթետիկա:
"Խեր, Շառ Աստվածուհի" ցուցահանդեսը երկակի ստանդարտների ու դրանցով ապրելու անհարմարության մասին է:
Ցուցադրվելու են NarNur նախագծի մոնոխրոմ կոլլաժների հիման վրա արված 4 գործ հատուկ սրահում:
#theNarNur #խերշառաստվածուհի #byղուշ
