Էրիխ Մարիա Ռեմարկ, «Հաղթական կամարը» գրքի շնորհանդես
«Էդիթ Պրինտ» հրատարակչությունը մարտի 10-ին, ժամը 17:00-ին սիրով հրավիրում է բոլոր գրքասերներին «Բուկինիստ» գրախանութների ցանցի «Մետրոնոմ» մասնաճյուղ (Երիտասարդական մետրոյի գետնանցում)՝ հայտնի գերմանացի գրող, 20-րդ դարի ամենահանրահայտ և ընթերցվող գրողներից Էրիխ Մարիա Ռեմարկի «Հաղթական կամարը» վեպի հայերեն թարգմանության շնորհանդեսին:
Գերմաներենից թարգմանությունը՝ Վանուհի Բաղմանյանի: Գիրքը հրատարակել է «Էդիթ Պրինտ»-ը:
___
«Հաղթական կամարը» գերմանացի գրող Էրիխ Մարիա Ռեմարկի աշխարհահռչակ վեպերից է: Այն Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակաշրջանի դասական գործերից է, որն առաջին անգամ տպագրվել է Ամերիկայի Միացյալ Նահանգներում 1945 թվականին։
1939 թվականն է: Չնայած գերմանացի բժիշկ և Փարիզում ապրող գաղթական Ռավիկին օրենքով արգելված է վիրաբուժությամբ զբաղվել, նա երկու տարի շարունակ բուժում է քաղաքի ամենահեղինակավոր քաղաքացիներին երկու ոչ այնքան հմուտ ֆրանսիացի բժիշկների օգնությամբ:
Նա շարունակ հետապնդվում է նացիստների կողմից և սիրո հնարավորության ոչ մի հույս անգամ չունի, սակայն կյանքը զարմանալի շրջադարձներ ունի ռոմանտիկների համար անգամ ամենից անբարենպաստ ժամանակներում:
Free delivery. Pay on delivery.
For support please call +374 60 276 000
Best of Հովհաննես Դավթյան
Տոմսերի արժեքը՝ Սեղանների շուրջ՝ 20000դր. Շարքերում՝ 8000-15000դր.:
Վայ, Գրիգ Գրիգ 2 (Ստանիսլավ...
Russian drama theatre named after K. Stanislavsky
Տոմսերի արժեքը՝ 2000-6000 դրամ։