Ցուցահանդես ՆԱՄ-ում | Exhibition at NAI
Ապրիլի 6-ին՝ ժամը 19:00-ին, «Նարեկացի» արվեստի միությունում տեղի կունենա
մանկական նկարչական ցուցահանդես-մրցույթ, որը կկրի «Եվ Նոյն իջավ
լեռներից․․․» խորագիրը:
Սա «Դիալոգ» միջազգային նկարչական մրցույթի 22-րդ փուլն է՝ «Եվ Նոյն իջավ
լեռներից․․․» անվամբ, որի ընթացքում մասնակիցները նկարների տեսքով
կներկայացնեն լեգենդներ համաշխարհային ջրհեղեղի և Նոյի մասին։ Ժյուրիի
կողմից կընտրվեն լավագույն աշխատանքները (ժյուրիի նախագահ՝ Գրիբանովա
Մարինա):
«Դիալոգ» միջազգային նկարչական մրցույթը տեղի է ունենում 1997 թ.-ից`
համախմբելով երիտասարդ մասնակիցների ավելի քան 130 երկրներից՝ Հնդկաստան,
Իսրայել, Բելգիա, Կանադա, ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, Գերմանիա, Իսպանիա, Վրաստան և
այլն։
Միջոցառումն իրականացվում է «Բարություն` առանց սահմանների» միջազգային
հասարակական կրթատեղեկատվական շարժման նախաձեռնությամբ:
Ներկա կլինի նաև «Բարություն՝ առանց սահմանների» միջազգային հասարակական
կրթատեղեկատվական շարժման պատասխանատու Մեդյանցև Վլադիմիրը:
Մուտքն ազատ է:
Free delivery. Pay on delivery.
For support please call +374 60 276 000
For support please call +374 60 276 000
Փերփերի շոու ներկայացում
The Gabriel Sundukyan State Academic Theatre
Տոմսերի արժեքը՝ 3500-8500 դրամ: