Concert
Music for Charity
Մայիսի 14-ին՝ ժամը 19։00-ին, #LoftYerevan-ում տեղի կունենա բարեգործական համերգ, որի ընթացքում ելույթ կունենան պատանի կիթառահարներ։
Երեկոն հատուկ կազմակերպվել է 16-ամյա Անյուտա Բաբայանի համար, ով եւս կիթառահար է եւ երաժիշտների ընկերը։ Վերջինս առողջական լուրջ խնդիրներ ունի ու արդեն իսկ տարել է թվով 4 վիրահատություն։ Այս պահին ստուգման եւ բուժման նպատակով Գերմանիա մեկնելու անհրաժեշտություն կա։ Ուստի, համերգի նպատակն է օժանդակել Անյուտայի ընտանիքին՝ ծախսերի հոգման հարցում։
Երեկոյի համակարգողը «Sigma Project 6»-ի հիմնադիր, կիթառահար Տիգրան Ավետիսյանն է։ Հենց նրա փոքրիկ աշակերտներն են ելույթ ունենալու համերգային երեկոյի ընթացքում, եւ #LOFT-ը մեծ պատրաստակմությամբ ընդառաջում է նրանց այս բարի գործում։
Մուտքավճարը՝ 2500 դրամ
