Հեծանիվը գիշերով / Cycling at night
Երբևէ ցանկացե՞լ եք հեծանիվը քշել գիշերով, երևանյան դատարկ փողոցներով։ Եթե այո, ապա միացե՜ք հեծանվային գիշերային զբոսանքների մեր նոր նախաձեռնությանը։
Եվ այսպես, հանդիպում ենք
Հունիսի 3-ին, ժամը 04.00-ին, (2 լույս 3-ին) Ազատության հրապարակում (Օպերայի բակում)։
Երթուղին հետևյալն է՝ Մաշտոցի պողոտա, Կորյունի փողոց, Հերացու փողոց, Սարալանջի փողոց, Ազատության պողոտա, Բաբայան փողոց։ Կավարտենք Հաղթանակի զբոսայգում՝ Մայր Հայաստան արձանին կից տարածքում, որտեղ էլ կդիմավորենք արևածագը։
Ուշադրություն. Հատուկ գին այդ գիշերվա համար:
Ողջ գիշերե հծանիվներն ընդամենը 2500դր
Հ.Գ. Զբոսանքները լինելու են շարունակական, կեսգիշերն անց մինչ լուսաբաց։ Տեղեկացված լինելու համար պարզապես հետևե՛ք մեր էջին։