Jazz
Գինու և Ջազի փառատոն / ArmAs Estate
Սիրով և մեծ ուրախությամբ տեղեկացնում ենք, որ ամենամյա Գինու և ջազի փառատոնն երկարատև դադարից հետո վերադառնում է։ Այս անգամ միջոցառումն անցկացվելու է ԱրմԱս-ի նորաբաց ,շքեղ դահլիճում։ Միջոցառման ընթացքում դուք հնարավորություն կունենաք վայելելու ԱրմԱս-ի նրբահամ գինիները, օգտվել համեղ խոհանոցից և վայելել բարձրակարգ երաժշտություն։
Կից ներկայացնում ենք ծրագիրը՝
Հունիսի 14 – The Armenian Colors Quartet և Վահագն Հայրապետյան
Հունիսի 15 – Արտյոմ Մանուկյան Տրիո
Համերգի սկիզբ՝ 18։00
Համերգի ավարտ՝ 21։00
Տոմսերի արժեքը՝ 20,000 դրամ։ Արժեքի մեջ ներառվում է ողջույնի գինի և պանրի տեսականի։ Տոմսերը ձեռք բերել նախօրոք։
Ուղևորափոխադրումը /հավելավճարով/ Մարիոթ հյուրանոցից 17։00, հետ վերադարձ ԱրմԱսից՝ 22։00։
Սիրով սպասում ենք ձեզ։
