Digital Marketing for Your Business
Մայիսի 31-ին՝ ժամը 19:00-ին, #LoftYerevan-ում տեղի կունենա «Digital Marketing for Your Business» խորագրով սեմինար-քննարկում BSC Business Support Center-ի եւ #LOFT-ի համատեղ բիզնես ակումբի շրջանակներում։
Մեր օրերում դժվար է պատկերացնել ինչ-որ ընկերություն, որը չի օգտագործում թվային մարքեթինգի գործիքները և հնարավորությունները: Շատ ընկերություններ ամբողջովին իրականցնում են իրենց բիզնեսը թվային հարթակում`օգտագործելով այն որպես վաճառքի գործիք: Եւ ուրեմն, քանի որ թվային մարքեթինգը դարձել է մերօրյա ամենաարդյունավետ մարքեթինգային տեսակը, մենք մի ամբողջ հանդիպում կնվիրենք հենց այս թեմային:
Սեմինար-քննարկման ժամանակ կհյուրընկալենք ոլորտի առաջատար մասնագետներին, ովքեր կկիսվեն իրենց փորձով և կպատասխանեն Ձեզ հետքրքրող բոլոր հարցերին:
ՔՆՆԱՐԿՎՈՂ ՀԻՄՆԱԿԱՆ ԹԵՄԱՆԵՐԸ.
- Թվային մարքեթինգի 2018 թվականի տենդենցներ
- Միջազգային փորձ
- Թվային մարքեթինգի ռազմավարութուն և կառավարում
- Թվային մարքեթինգը՝ որպես բիզնեսի զարգացման և վաճառքների ավելացման արդյունավետ գործիք:
Մուտքավճարը՝ 1800 դրամ