Մի կյանքի պատմություն
Բեմադրությունը՝
Արուս Մկրտչյան
Գլխավոր դերում՝
Մերի Սահակյան
Ապրիլի 27-ին, ժամը 18:00-ին «Մաչանենց» թատրոնում տեղի կունենա «Մի կյանքի պատմություն» մոնոներկայացումը, ըստ Արուս Մկրտչյանի համանուն պատմվածքի:
Բեմադրությունը՝ Արուս Մկրտչյանի
Գլխավոր դերում՝ Մերի Սահակյան
Դեպքերը տեղի են ունենում Սովետական Հայաստանում և հասնում մինչև մեր օրերը: Ներկայացումը մի աղջկա մասին է, ով զգալով կյանքի հարվածները՝ ուղղված իր դեմ, մնաց ուժեղ, չչարացավ կյանքի հանդեպ և առաջ քայլեց:
Հերոսուհին ուներ երազանքներ, բայց կյանքի յուրաքանչյուր փորձություն կարծես նրան մի քանի քայլ հետ էր տանում իր երազանքից:
Ներկայացման գլխավոր հովանավոր՝ Արփինետ ընկերություն:
Տոմսի արժեքը` 1000 դրամ:
Սիրով սպասում ենք...