Կրեատիվության զարգացում
"Կրեատիվության զարգացում" գործնական թրեյնինգը – վարժեցնող և անձը զարգացնող գործնական դասընթաց է, նպաստում է անձի կրեատիվ մտածողության զարգացմանը, վերջինս շատ կարևոր նախապայման է կյանքի բոլոր բնագավառներում: Ցանկացած կազմակերպություն մուտք գործելու և գերազանց արդյունք ցույց տալու համար անհրաժեշտ է դրսևորել կրեատիվություն: 21-րդ դարում մարդիկ ունեն նորանոր տեղեկատվության, մտքերի ու գաղափարների մեծ պահանջ: Այժմ ցանկացած ոլորտում գնահատում են նորարար մարդկանց, թարմ մտքեր և առաջարկներ: Այս թրեյնինգը բոլոր նրանց համար է, ով գիտակցում է ստեղծագործական մտածողության կարևորության փաստը, ով ցանկանում է մշտապես զարգանալ և աճել, զերծ մնալ իր մտածողությունը սահմանափակող բոլոր կարծրատիպերից և ստանդարտներից, ով ցանկանում է իր մեջ բացահայտել մի նոր հետաքրքիր աշխարհ գույնզգույն երանգներով: Թրեյնինգը կօգնի Ձեզ դառնալ ավելի ինքնավստահ, հետաքրքիր, ստանդարտ գաղափարներից դուրս, նորարար և շատ արդյունավետ ոչ միայն աշխատանքի մեջ, այլ նաև կյանքի բոլոր բնագավառներում:
Թրեյնինգի նպատակն է՝ կրեատիվության հմտությունների զարգացում, մտածողության ճկունություն, ստերիոտիպ վարքի հաղթահարում, սեփական ուժերով դեպրեսիվ վիճակից դուրս գալու ընդունակություն և սեփական անձի ռեսուրսների առավելագույն բացահայտում:
Թրեյնինգի բովանդակությունն է՝ ստեղծագործական ընդունակությունների զարգացման 11 քայլերի անցումը, գլխուղեղի աջ կիսագունդի աշխատանքի ակտիվացման միջոցով:
Թրեյնինգը կենտրոնացած է՝ (ըստ Դ. Գիլֆորդի) կրեատիվության 4 հիմնական գործոնների զարգացման վրա.
1. Օրիգինալություն – ցանկացած սովորական առարկաների համար հեռու ասոցիացիաներ գտնելու ընդունակություն, առորյա հարցերին տալ անսովոր պատասխաններ:
2. Սեմանտիկ ճկունություն – առարկայի գլխավոր նշանակալիությունը ընդգծելու կարողություն և առաջարկել նրա նոր օգտագործումը:
3. Պատկերային ադապտիվ ճկունություն – ընդունակությունն է առարկայի ձևը այնպես փոխելու, որ տեսնել նրանում օգտագործման նոր հնարավորություն:
4. Սեմանտիկ սպոնտան ճկունություն – ցանկացած անսպասելի իրավիճակում, նոր գաղափարներ գտնելու ընդունակություն:
Ավարտին բոլոր մասնակիցները կստանան այնպիսի հոգեբանական ձեռքբերումներ, ինչպիսին են՝
• Կրեատիվության զարգացում
• Ապրումների նոր փորձ
• Ինքնավստահ վարքի վարժեցում
• Ինքնաբուխության հմտությունների զարգացում
• Նոր նպատակների ճշգրտում և հիմնադրում
• Սեփական ավտոնոմիայի հետագա զարգացում
• Տագնապայնության աստիճանի իջեցում
• Սատորի (ստեղծագործական լուսավորություն)
• Հնարավոր ինսայթ:
Կարող են մասնակցել ցանկացած հոգեբանական պատրաստվածության աստիճանի անձինք:
Հանդիպում ենք մայիսի 26-ին, ժամը 16:00-ին ԳՈՅ կենտրոնում։
Տևողությունը 3 աշխատանքային ժամ սուրճի ընդմիջումով: Թրեյնինգի արժեքն է 3000 ՀՀ դրամ:
Free delivery. Pay on delivery.
For support please call +374 60 276 000
For support please call +374 60 276 000
Ս.Պրոկոֆև «Ռոմեո և Ջուլիետ»
Armenian National Academic Theatre of Opera and...
Տոմսերի արժեքը՝ 5000-20000 դրամ