Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ
Մայիսի 26-ին՝ ժամը 19:20-ին կկայանա գարնանային ինտելեկտուալ «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» խաղը:
Անհամբեր կսպասենք, որպեսզի ստուգենք մեր գիտելիքներն ու տրամաբանությունը:
Խաղը բաղկացած է լինելու 3 փուլից, որից երկուսը դասական «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ»-ն է, և մեկ այլ մրցույթային փուլ, իսկ մանրամասներին կտեղեկանաք արդեն խաղի ժամանակ։
Մրցելու ենք թիմերով: Եթե չունեք Ձեր թիմը, սա լավ առիթ է ծանոթանալու և նոր թիմ ձևավորելու:
Ուշադրությու՛ն.
Խաղն անց է կացվելու հայերեն:
Մուտքավճար – 1500 դրամ՝ ներառյալ հյուրասիրություն, հաճելի ժամանակ և լավ տրամադրություն: