Երեխաների Պաշտպանության Օրը LOFT-ում
Հունիսի 1-ին՝ ժամը 16:00-ին Երեխաների պաշտպանության օրվա կապակցությամբ #LOFTYerevan-ը կազմակերպում է մանկական ժամանցային միջոցառում։
Միջոցառման ամենասկզբից երեխաներին կսպասի արհեստավարժ խաղավարը, ով կապահովի բարձր տրամադրությունը և ուրախ մթնոլորտը։ Մեր անձնակազմի կրտսեր անդամները փոքրիկների հետ կզբաղվեն ջրանկարչությամբ, իսկ վերջում բոլորով միասին կվայելենք անակնկալ մուլտֆիլմ։
Մուտքավճարը՝
1 երեխան - 1000 դրամ
2 երեխան - 1500 դրամ
Ծնողի մուտքը՝ անվճար