Երազ Այգու Բացում
Հունիսի 1-ին «ԵՐԱԶ» այգին կբացի իր դռները: Տոնելու ենք
Երեխաների պաշտպանության օրը:
Սպասվում են զվարճանքի տարբեր միջոցառումներ,
համերգային հարուստ ծրագիր: Գործելու են այգու բոլոր ծառայությունները:
Համերգային ծրագիրը սկսվելու է ժամը 10:00-ին և շարունակվելու է մինչև 18:00-ն, որի ընթացքում ելույթ են ունենալու «Հայ Մանուկներ 2018 Երգի ու Պարի» փառատոնի մանկապատանեկան մի շարք համույթներ:
Բացօթյա տաղավարներում տարբեր ընկերություններ կազմակերպվելու են մանկական թեմատիկայով ցուցադրություն-վաճառք: Լինելու է նաև հյուրասիրություն, մրցույթներ, խաղեր, ներկայացումներ, որոնց հաղթողներին սպասվում են անակնկալներ:
Տոնական ծրագիրն ու զվարճանքները կավարտվեն 22:00-ին շքեղ հրավառությամբ: