Concert
Համերգ ՆԱՄ-ում | Concert at NAI
Հունիսի 8-ին՝ ժամը 19:00-ին, «Նարեկացի» արվեստի միությունում տեղի կունենա Ավետ Տերտերյանի անվան արվեստի դպրոցի սաների՝ «Քանոնի հնչյունների ներքո» խորագիրը կրող դասարանական համերգը:
Միջոցառմանը կներկայացվեն հայկական, ժողովրդական, աշուղական և արևմտաեվրոպական ստեղծագործություններ:
Արվեստի դպրոցի սաները մասնակցություն են ունեցել տարբեր երաժշտական մրցույթներում՝ արժանանալով բազմաթիվ մրցանակների:
Ա. Տերտերյանի անվան արվեստի դպրոցի քանոնի դասարանի ուսուցչուհի՝ Նունե Նավասարդյան
Մուտքն ազատ է:
