Լիլիթ Մակունց. հանդիպում-զրույց
Հունիսի 2-ին՝ ժամը 16։30-ին, #LoftYerevan-ում տեղի կունենա հանդիպում (հարց ու պատասխան ձեւաչափով) ՀՀ Մշակույթի նախարար Լիլիթ Մակունցի հետ։
Հաշվի առնելով այն, որ #LOFT համայնքի ներկայացուցիչները ուղղակի եւ ոչ ուղղակի կապ ունեն արվեստի հետ, հետաքրքրված են մշակութային իրադարձություններով եւ ոլորտի զարգացումներով, վստահ ենք՝ մասնակցել ցանկացողների թիվը մեծ է լինելու։
Ի՞նչ անել, որպեսզի հանդիպումը լինի արդյունավետ․ առաջին հերթին հաշվի առնել, որ մեր տվյալ սրահի տեղերն անգամ սահմանափակ են (մինչեւ 150 նստատեղ), երկրորդ՝ տեղն ամրագրելու համար գրանցվել նախապես եւ երրորդ՝ թերեւս ամենակարեւորը, գրանցման հղումը սեղմելուց առաջ մի քանի րոպե մտորել առարակայական առաջարկների շուրջ, մշակել հարցադրումները։
#LOFT-ի իրադարձությունները երբեւէ սահմանափակման, խտրականության եւ այլ արգելք հանդիսացող տարրեր չեն պարունակել, սակայն այս դեպքում ինքնակազմակերպվելու շնորհիվ միայն հնարավոր կլինի հանդիպումն անցկացնել պատշաճ կերպով եւ արդյունավետ։ Իրադարձության տարածման եւ օն-լայն տարբեր հարցեր ուղղելու հնարարավորություն ունենալու համար կապահովենք ուղիղ եթեր։
