Հեքիաթային հանդիպումներ LOFT-ում
եքիաթային հանդիպումներ
Բոլոր նրանք, ովքեր կառչած են իրականությունից եւ հեքիաթում հայտնվելու ոչ մի շանս չունեն, Հունիսի 9-ին՝ ժամը 19։00-ին, պետք է անպայման լինեն #LoftYerevan-ում՝ մասնակցելու Հայկ Կիրակոսյանի հեղինակային ՀեքիաթայինՀանդիպում նախագծին։ Այն նախատեսված է մեծահասակ լսարանի համար եւ ինքնատիպ մեթոդիկայով ստիպում է ներթափանցել հեքիաթի մեջ՝ բացահայտելով առաջին հայացքից հեշտ ընկալելի հերոսների/նրանց գործողությունների հետևում գաղտնագրված հավերժական ճշմարտություններն ու խիստ կիրառական հզոր մեխանիզմները:
Այս անգամ կարդալու եւ քննարկելու ենք հայ Ժողովրդական հեքիաթների 1-ին հատորի 9-րդ՝ «Առչի տղի նաղլը» («Արջի տղի հեքիաթը»)։ Բաց մի՛ թողեք այս բացառիկ հնարավորությունը՝ կտրվելու իրականությունից եւ ընկղմվելու հեքիաթների գաղտնի աշխարհ։
Մուտքավճարը՝ LOFT-ի երկժամյա տարիֆով՝ 1300 դրամ (ներառյալ սուրճի, թեյի եւ քաղցրավենիքի հյուրասիրությունը)
