Սովորում ենք ստեղծել Վեբ-Կայք
Հունիսի 6-ին՝ ժամը 19:00-ին, #LoftYerevan սովորելու ենք ստեղծել Վեբ-Կայքեր։
Մեր նախորդ ՝ «Ինչպես դառնալ վեբ դիզայներ կամ ծրագրավորող» սեմինարի ընթացքում դուք ստացաք ընդհանուր տեղեկություններ վեբ կայքերի դիզայնի և ծրագրավորման վերաբերյալ։ Ինչպես պարզ դարձավ, շատերն են հետաքրքրված Հայաստանում այս ոլորտի մասնագետների մեծ պահանջարկով և ցանկանում են համալրել մեր երկրում մեծ թափով զարգացող բազմաթիվ ընկերությունների նորավոճ գրասենյակները։
Այս պրակտիկ դասի ընթացքում դուք կծանոթանաք վեբ կայքերի ստեղծման պրոցեսին, անհրաժեշտ գործիքներին և ձեռք կբերեք
գործնական գիտելիքներ։ Դասը նախատեսված է սկսնակների համար և չի պահանջում նախնական գիտելիքներ։
ՀԻՄՆԱԿԱՆ ԹԵՄԱՆԵՐՆ ԵՆ ՝
- Ի՞նչ է վեբ էջը
- HTML-ը և նրա կիրառությունները
- CSS-ը և նրա կիրառությունները
Դասի ընթացքում կստեղծենք վեբ էջ՝ օգտվելով վերը նշված տեխնոլոգիաներից։
Դասին ցանկալի է ձեզ հետ ունենալ համակարգիչ ՝ պրակտիկ առաջադրանքները տեղում կրկնելու համար։
Մասնակցության վճարը՝ 1800 դրամ