Other
Family day at Subtitle
Ընտանեկան օր Subtitle-ում
Այս կիրակի` մարտի 2-ին, Բուն Բարեկենդանի օրը, Subtitle ենք հրավիրում բոլոր երեխաներին ու իրենց ծնողներին: Փոքրիկները կանցկացնեն ուրախ և հիշարժան ստեղծագործական օր:
Երեխաները ձեռքի աշխատանքներ կպատրաստեն «Ես կարող եմ» մանկապատանեկան գեղագիտական զարգացման կենտրոնի սաների ու ղեկավարի հետ: Երեխաները կզբաղվեն նկարչությամբ, կծեփեն պլաստիլինով, տիկնիկներ կպատրաստեն թելերից ու այլ նյութերից: Մենք տրամադրում ենք բոլոր անհրաժեշտ նյութերը:
Կարող եք նաև պատվիրել և ձեր փոքրիկների հետ վայելել Subtitle-ի համեղ ուտեստները:
