Համերգ՝ ՆՈՎԱ անսամբլ | Concert: NOVA Ensemble
«Նարեկացի» արվեստի միությունը շարունակում է իր որդեգրած ազգանվեր գործունեությունը՝ բազմաթիվ միջոցառումների, ծրագրերի և նախագծերի միջոցով նպաստելով հայկական մշակույթի ժառանգության պահպանմանն ու զարգացմանը:
Հունիսի 13-ին`ժամը 19:00-ին, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը Երևանի հիմնադրման 2800-ամյակին նվիրված համերգային ծրագրով հանդես կգա «Նարեկացի» արվեստի միության «Նովա» ժողովրդական նվագարանների անսամբլը գեղարվեստական ղեկավար ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Հովիկ Սահակյանի գլխավորությամբ:
«Նարեկացի» արվեստի միությունը թառահար Հովիկ Սահակյանի գեղարվեստական ղեկավարմամբ 2015 թվականի սեպտեմբերին հիմնադրել է «Նովա» ժողովրդական նվագարանների անսամբլը, որի հիմնական նպատակն ու գաղափարն է անաղարտ պահել հայկական մշակույթն ու ճանաչելի դարձնել հայկական ժողովրդական նվագարանները:
Համերգային երեկոյի ընթացքում իրենց մասնակցությունը կցուցաբերեն նաև «Քնար» հոգևոր և ժողովրդական երգերի խումբը (գեղարվեստական ղեկավար՝ Լուսինե Աղաջանյան) և «Գուսան» անսամբլի երաժիշտները:
Միջոցառմանը կհնչեն հայ կոմպոզիտորների ստեղծագործություններ, հայկական ժողովրդական երգեր և պարեղանակներ:
Սիրով սպասում ենք ձեզ:
Մուտքն ազատ է:
Free delivery. Pay on delivery.
For support please call +374 60 276 000
«Երազ»
Armenian National Academic Theatre of Opera and...
Տոմսերի արժեքը՝ Մայիսի 20-ին՝ 5000դր.: Հունիսի 21-ին՝ 5000-8000դր.:
Գայանե
Armenian National Academic Theatre of Opera and...
Տոմսերի արժեքը՝ Մայիս ՝ 5000-15000դրամ: Հունիս՝ 5000-20000 դրամ