Ուրվականներից քշվածները. դիտում
Հունիսի 29-ին` ժամը 19։00-ին, հրավիրում ենք բոլորին #LoftYerevan՝ դիտելու #ՀայաոՄիյաձակի-ի ամենագեղեցիկ ստեղծագործություններից մեկը՝ «Սենն ու Չիհիրոյի խորհրդավոր անհետացումը» անիմեն, որը կրկնօրինակվել է հայերեն` Anime & Manga Lovers in Armenia Facebook-յան խմբի հովանավորությամբ։
Դիտմանը ներկա են լինելու նաև խմբի անդամերը, ովքեր կպատմեն հետաքրքիր մանրամասներ՝ ֆիլմերի կրկնօրինակման վերաբերյալ։
2001 թ.-ին «Գիբլի Ստուդիայում» լույս տեսած այս անիմեում 10-ամյա Չիհիրո Օգինոն և իր ծնողները ճանապարհորդում են դեպի իրենց նոր տունը, երբ նրա հայրը պատահմամբ սխալ ճանապարհով է գնում։ Անգիտակցաբար, նրանք ներս են մտնում ուրվականների աշխարհ, և Չիհիրոյի հայրը համառորեն պահանջում է ուսումնասիրել տարածքը․․․
Ֆիլմի լեզուն՝ հայերեն
Մուտքավճարը՝ LOFT-ի երկժամյա տարիֆով՝ 1300 դրամ (ներառյալ թեյ-սուրճ-քաղցրավենիք)