Choco Fest 2018
Հուլիսի 11-ին՝ ժամը 20։00-ից, շոկոլադի միջազգային օրը #LoftYerevan-ում հավաքվելու են քաղաքի ամենամոլի շոկոլադասերները՝ մասնակցելու այս տարվա #ChocoFest-ին։ Ամենամյա դարձած այս փառատոնը երրորդ տարին անընդմեջ միավորում է շոկոլադ արտադրող ու ներկրող կառույցներին/անհատներին, ովքեր հնարավորություն են ունենում լսարանին ներկայացնել իրենց արտադրանքը։
Ի՞ՆՉ Է ՍՊԱՍՎՈւՄ.
20։00-ից | փառատոնի բացում, մասնակիցների ներկայացում, շոկոլադի հյուրասիրություն-վաճառք
20։30 -ից | «Շոկոլադապատ» խոհարարական վարպետության դաս
20։30 | Շոկոլադի պատրաստում՝ CHOCOlab-ի հատուկ լաբորատոր-անկյունում (ՄԻԱՅՆ ԳՐԱՆՑՈւՄՈՎ՝ 043 408 864)
21։30 | «Անանուն ռոմանտիկները» («Les émotifs anonymes») թեմատիկ ֆիլմի դիտում
Իսկ այս ամենն առանց DJ-ի, իհարկե, չենք թողնի։
Մուտքավճարը՝ 500 դրամ