Քո Բիզնեսի իրավունքը. մտավոր սեփականություն
Հուլիսի 13-ին՝ ժամը 19:00-ին, Loft- BSC բիզնեսակումբի շրջանակում տեղի կունենա յուրաքանչյուր բիզնեսի համար կարևոր սեմինար-քննարկում:
Ինչպե՞ս գրանցել բիզնեսի անվանումը, լոգոն կամ ապրանքի ձևանմուշը, ինչպե՞ս պաշտպանել բիզնեսի իրավունքները, ի՞նչ է պետք իմանալ մտավոր սեփականության մասին․ այս և շատ այլ հարցերի, որոնց առնչվել է ցանկացած բիզնես, կանդրադառնանք մեր հանդիպման շրջանակներում։ Հյուրընկալելու ենք ոլորտի փորձագետների, ովքեր կանդրադառնան թեմային՝ բոլոր մանրամասերով, և կպատասխանեն Ձեր հարցերին:
ՔՆՆԱՐԿՎՈՂ ԹԵՄԱՆԵՐ՝
«Ի՞նչ է մտավոր սեփականությունը» | Ալեքսանդր Նահապետյան, «Նահապետ և Կ» մտավոր սեփականության ոլորտում խորհրդատվական ընկերության հիմնադիր-նախագահ, ունի շուրջ 40 տարվա փորձ ոլորտում, ՄՍԻԱ ՀԿ փորձագետ
«Ինչպե՞ս ամրագրել մտավոր սեփականությունը Հայաստանում և այլ երկրներում» | Ալբինա Նազարյան, արտոնագրային հավատարմատար, ՄՍԻԱ ՀԿ փորձագետ
«Ի՞նչ քայլեր ձեռնարկել Ձեր մտավոր սեփականության իրավունքի խախտման դեպքում» | Արթուր Վարդերեսյան, ՄՍԻԱ ՀԿ գործադիր տնօրեն, ՄՍԻԱ ՀԿ փորձագետ
Բաց մի թողեք հնարավորությունը՝ ծանոթանալու ոլորտի լավագույն մասնագետների հետ, քաղելու արդիական ինֆորմացիա և ձեռք բերելու նոր գործընկերներ ու կապեր։
Մուտքավճարը՝ 1800 դրամ