Ցուցահանդես ՆԱՄ-ում | Exhibition at NAI
Հուլիսի 23-ին՝ ժամը 18:30-ին, «Նարեկացի» արվեստի միությունում տեղի կունենա Հասմիկ Գասպարյանի` «Սկիզբ» խորագիրը կրող անհատական ցուցահանդեսի բացումը:
Ցուցահանդեսին կներկայացվեն նկարչի` տարբեր ժամանակահատվածներում ստեղծած աշխատանքները:
Հասմիկ Գասպարյանն ավարտել է Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջը:
Ստեղծագործում է հիմնականում սյուրռեալիստական ոճում` յուրօրինակ և հետաքրքիր լուծումներով ներկայացնելով իր աշխարհընկալումն ու ներաշխարհը. այժմ աշխատում է «Նարեկացի» արվեստի միությունում որպես Սևան Նագգաշյանի անվան նկարչական դասարանի ուսուցիչ:
Հասմիկ Գասպարյանն իր աշխատանքներով ներկայացել է և՛ անհատական, և՛ խմբակային բազմաթիվ ցուցահանդեսների:
Մուտքն ազատ է: