Exhibitions
Ծաղկաբույր
Օգոստոսի 6-ին՝ ժամը 18:30-ին, «Նարեկացի» արվեստի միությունում տեղի կունենա Անահիտ Սամսոնյանի` «Ծաղկաբույր» խորագիրը կրող անհատական ցուցահանդեսի բացումը:
Ցուցահանդեսին կներկայացվեն նկարչի գրաֆիկական և գեղանկարչական նմուշները:
Անահիտ Սամսոնյանն ավարտել է Ալեքսանդր Բլոկի անվան համար 122 դպրոցը, այնուհետև ընդունվել է Երևանի պետական համալսարանի միջազգային ժուռնալիստիկա ֆակուլտետը:
Երիտասարդ տարիներից ինքնուս նկարիչ է. այժմ աշխատում է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում որպես միջազգային կապերի բաժնի ռեֆերենտ:
Մուտքն ազատ է:
