Other
Ճարտարապետական Կոնտեքստը Տեղեկատվական Տեխնոլոգիաներ Դարաշրջանում
Հուլիսի 31-ին՝ ժամը 19:00-ին, ԷՕՆում տեղի կունենա հանդիպում-քննարկում ճարտարապետ Տիգրան Խաչատրյանի հետ, որի շրջանակներում կներկայացվեն և քննարկման կհանվեն ճարտարապետական կոնտեքստի ձևավորման և ընկալման վրա ազդող հիմնական գործոնները: Միասին կփորձենք հասկանալ ինչպիսի փոփոխությունների է ենթարկվել ճարտարապետական միջավայրի ընկալումը Անտիկ դարաշրջանից մինչև այսօր և ինչպիսի փոփոխություններ կարելի է ակնկալել տեղեկատվական տեխնոլոգիաների դարաշրջանում:
Հիմնաբառեր: Ճարտարապետական Կոնտէքստ, Մարմնացում, Գեշտալտ տեսություն, Ճարտարապետութայն տեսություն, Թվային Ճարտարապետություն "Բիգ Դատա", Սայբորգ Օբեկտ-Սուբյեկտ:
Միացեք հետաքրքիր քննարկմանը՝ կիսվելու Ձեր տեսակետներով անմիջակն միջավայրում:
Մուտքը՝ 1000 դրամ (ներառյալ թեյ, սուրճ և քաղցրավենիք):
