Workout Fest 2018
Փառատոնի հատուկ հյուրն է լինելու Dj Vakcina-ն
Արդեն է 6 տարի է, ինչ Street Workout մարզաձևը հիմնադրվել է Հայաստանում:
Այս առիթով օգոստոսի 4-ին Ազատության հրապարակում Street Workout հայաստանյան ֆեդերացիան կազմակերպում է Workout Fest բացառիկ սպորտային փառատոնը:
Միջոցառմանը ձեզ սպասվում է հայ ավանդական շուրջպարեր և ռազմապարեր, Street Workout ցուցադրական ելույթներ, բրեյք դանս շոու, Stand up Dance Show, բացօթյա ֆիթնես մասսայական մարզումներ, գետնից հրումների ռեկորդի սահմանում, և DJ Party:
Այս ամենին կարող ես մասնակցել և դու՛, քո ընկերների, բարեկամների, երեխաների և նույնիսկ հարևանների հետ:
Միջոցառման բոլոր ներկաները կարող են մասնակցել գետնից հրումների ռեկորդի կատարմանը, որը լինելու է բացառիկ և գրանցվելու է Հայաստանի ռեկորդների գրքում:
Դե ի՛նչ, օգոստոսի 4-ին ժամը 19:00 կսպասենք քեզ Ազատության հրապարակում, իսկ բարձր տրամադրությունը, դրայվը, և լավ ժամանցը կապահովենք մենք:
Եկեք բոլորս միասին #դուխով ռեկորդ սահմանենք:
Միջոցառմանը ձեզ սպասվում է՝
- Ազգային պարեր
- Ցուցադրական ելույթներ, վարպետության դասեր Street Workout
- Բրեյք դանս շոու
- Գետնից հրումներ ռեկորդի սահմանում
- Stand up Dance show (առաջին անգամ Հայաստանում )
Փառատոնի հատուկ հյուրն է լինելու DJ Vakcina-ին, ով կապահովի բարձրակարգ երաժշտություն և բարձր տրամադրություն:
Միջոցառման գլխավոր հովանավոր` Family Network Armenia:
Միջոցառման կազմակերպիչն է Street Workout-ի Հայաստանյան ֆեդերացիան, միջոցառումն անցկացվում է Երևանի քաղաքապետարան/Yerevan Municipality աջակցությամբ «Երևանյան ամառ» ծրագրի շրջանակներում:
Ինֆորմացիան գործընկերներ՝
ImYerevan,
tomsarkgh.am
Hay Sport
