Theater
Հեքիաթերեն․ Ինտերակտիվ ներկայացում «Չիպոլինոյի արկածները»
Հեքիաթի բաղադրությունը․
Սոխ, լոլիկ, կիտրոն,բողկիկ, ծեր ու բարի Դդում, կիրթ ու ընկերասեր Բալ․․․
Այս ամենը խառնել Հեքիաթերենի սնդուկում, համեմել սիրով, որ բարի լինի ավարտը։
Արի ու փոքրիկ թաթիկդ առ շերեփը, որ այս անգամ հեքիաթերեն հյուսենք «ՉԻՊՈԼԻՆՈՅԻ ԱՐԿԱԾՆԵՐԸ» պատմությունը...
Մանկական այս ներկայացումը նախատեսված է 3-8 տարեկանների համար, ծնողները նույնպես կարող են միանալ:
Սպասում ենք ձեզ օգոստոսի 4-ին՝ ժամը 12։00-ին։
Մեկ անձի մասնակցությունն արժե 1000 դրամ.
