Cinema
Կինոդիտում: Ճանապարհ Դեպի Էլ Դորադո / The Road to El Dorado
Ուրբաթ օրը՝ օգոստոսի 10-ին՝ ժամը 19:00-ին, հանդիպում ենք ԷՈՆ - ում ;)
Դիտելու ենք երկու երիտասարդ տղաների՝ Տուլիոյի և Միգելի արկածները: Մի օր տղաների ձեռքն է ընկնում մի քարտեզ, որը տանում է Էլ Դորադո անունով գաղտնի քաղաք, որտեղ շատ ոսկի է թաքնված:
Տևողությունը՝ 1։30 րոպե
Մուտքավճար՝ 1000 դրամ (ներառյալ թեյ, սուրճ, քաղցրավենիք և փոփ-քորն):
Սիրով սպասում ենք բոլորին
