Cinema
Հայաո Միյաձակի. «Հաուլի թափառող դղյակը» | ֆիլմի դիտում
Օգոստոսի 7-ին՝ ժամը 19։30-ին, Loft Yerevan-ում դիտելու ենք ռեժիսոր Հայաո Միյաձակիի «Հաուլի թափառող դղյակը» անիմեն։
Անիմեի գործողությունները կատարվում են 19-րդ դարի վերջի Եվրոպայի զուգահեռ աշխարհում: Այստեղ տեխնոլոգիաների զարգացմանը հավասար քայլում է կախարդանքը: Իսկ գլխավոր հերոսներից Սոֆիի կյանքը ամբողջովին փոխվում է, երբ իր քաղաքում հայտնվում է խորհրդավոր կախարդ Հաուլի թափառող դղյակը: Կախարդական դղյակում հայտնվելուց հետո Սոֆիին սպասում են մի շարք խոչընդոտներ ու արկածներ, որոնք դառնալու են կախարդանքը հանելու ու գաղտնիքները բացահայտելու սկիզբը:
Անիմեն նոմինացվել է «Օսկար» կինոմրցանակաբաշխության «Լավագույն անիմացիոն երկարամետրաժ ֆիլմ» անվանակարգում։
Ֆիլմի լեզուն՝ ռուսերեն
Մուտքավճարը՝ 1000 դրամ (ներառյալ թեյ-սուրճ-քաղցրավենիք)
