Ժան Բեքերի «Մաքուր էջ» ֆիլմի ցուցադրություն
Օգոստոսի 15-ին՝ ժամը 19:00- ին, «Նարեկացի» արվեստի միությունում տեղի կունենա ռեժիսոր Ժան Բեքերի «Մաքուր էջ» (2010թ.) ֆիլմի ցուցադրությունը:
Ֆիլմը պատմում է Ժերմենի մասին, ում կյանքում երևի թե ոչինչ չէր փոխվի, եթե մի պատահական օր հասուն և անգրագետ տղամարդը, որին բոլորը հեգնում էին, չհանդիպեր կիրթ ու փխրուն ծեր տիկնոջը՝ Մարգարետին. պատահական հանդիպումներ չեն լինում, իսկ այն, ինչ ունենք, պետք է գնահատենք և սիրենք:
Ֆրանսիական ֆիլմը սովորեցնում է հավատալ և սիրել:
Գլխավոր դերերում՝ Ժերար Դեպարդյե, Ժիզել Կազադեզյու
Ֆիլմի տևողությունը՝ 82 րոպե
Մուտքն ազատ է: