Միջոցառում ՆԱՄ-ում | Event at NAI
Օգոստոսի 29-ին՝ ժամը 19:00-ին, «Նարեկացի» արվեստի միությունում տեղի կունենա «Դեպի ակունքներ» խորագիրը կրող համերգային և պատմաճանաչողական միջոցառում՝ նվիրված հնդկական մշակույթին:
Միջոցառմանը կհնչեն հնդկական դասական երաժշտություն, պարեղանակներ և օպերային ստեղծագործություններ:
Երեկոյի ընթացքում իրենց մասնակցությունը կցուցաբերեն Կլեոպատրա Դեյվիդը (սոպրանո), Եվգենիյ Գուրվիչը (տաբլա՝ հնդկական հարվածային գործիք), Ելենա Ռատնիկովան (հարմոնիում՝ հնդկական ստեղնային-փողային գործիք), Յաննա Չեմիսը («Կաթակ»՝ հնդկական ազգային պար), Իլվիրա Խամժինան («Կուչիպուդի»՝ հնդկական ազգային պար):
«Նարեկացի» արվեստի միությունը հրավիրում է ձեզ` ներկա գտնվելու այս գեղեցիկ միջոցառմանը, որտեղ կծանոթանաք հնդկական վառ և բազմաշերտ մշակույթի գեղեցիկ առանձնահատկություններին:
Մուտքն ազատ է:
