Ցուցահանդես ՆԱՄ-ում | Exhibition in NAI
Սեպտեմբերի 3-ին՝ ժամը 18:30-ին, տեղի կունենա նկարիչ Արամ Մովսիսյանի՝ «Նոր գույն» խորագիրը կրող ցուցահանդեսի բացումը:
«Նոր գույն» խորագրի ներքո ներկայացվող աշխատանքները հեղինակը բնորոշում է որպես նոր ինքնագիր մեծ և անսահման արվեստի աշխարհում:
Դեռ պատանեկան տարիներից իր ունակություններում նկարչական ձիրքը նկատած, բայց այդպես էլ այն անտեսած Արամ Մովսիսյանը հանգամանքների բերումով մի օր հասկանում է, որ նկարչությունն իր համար կենսական անհրաժեշտություն է դարձել...
Արամ Մովսիսյանը տասը տարուց ավելի է, ինչ զբաղվում է նկարչությամբ և հասցրել է ունենալ հիանալի աշխատանքներ, որոնք իրենց տեսակով չկրկնվող և առանձնահատուկ են:
-Ինձ համար նկարչությունը պարգև է Աստծուց: Ես հաճախ փակում եմ բանականության դռներն ու տեղափոխվում զգացմունքերի աշխարհ և ստեղծագործում: Իմ նկարներում իմ ողջ էությունն է,-նշում է Արամ Մովսիսյանը:
Ինքնատիպ և յուրօրինակ ձեռագիր ունեցող նկարչի աշխատանքներում հիմնականում ներկայացված են կերպարներ, որոնք ապրում են հեքիաթների կախարդական աշխարհում՝ միաձուլված իրականի և անիրականի խորհրդավոր գույներով:
Ցուցահանդեսը բաց է մինչև սեպտեմբերի 15-ը:
Մուտքն ազատ է:
