Ինչպե՞ս ճիշտ վերծանել հակառակ սեռի ժեստերը
Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 19:00-ին #LOFT-ում բացահայտելու եւ վերծանելու ենք հակառակ սեռի ժեստերը։
Սեռերի միջև հակասություններից կարելի է խուսափել՝ իմանալով հակառակ սեռի ոչ վերբալ ազդանշանները: Այս հանդիպման ընթացքում դուք հնարավորություն կունենաք ծանոթանալու կանանց եւ տղամարդկանց սեռական վարքի որոշ առանձնահատկություններին: Այս գիտելիքները կօգնեն ձեզ բոլոր իրավիճակներում՝ գրասենյակից մինչև ռոմանտիկ հանդիպում:
Հանդիպման ընթացքում կտեսնեք, թե ինչպես սխալ մեկնաբանելով հակառակ սեռի գործողությունները, տառապում էիք, սիրահարվում կամ կոնֆլիկտներ առաջացնում: Գաղտնիք չէ, որ տղամարդու եւ կնոջ վարքի թյուրըմբռնումն առաջացնում է հուզական հակամարտություններ եւ զգացմունքային ճգնաժամեր:
Սեմինարը կվարի հոգեբան, ոչ վերբալ կոմունիկացիայի մասնագետ Արշալույս Մուշկամբարյանը։
Մուտքավճար՝ 1300 դրամ
